«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «07․06․2018 թվականին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»: Այնուհետեւ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման ժամանակ վերահաստատեց. «Մենք պետք է շարունակենք նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարեւոր ներդրումն է եւ մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից»: