«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով ավարտական փուլի մեջ է գտնվում, եւ դատելով իրավիճակից՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ փետրվարի 16-ից: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով, քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։