«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները եւ լարված իրավիճակը «փոխում» են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը պետք է ներկա գտնվեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Սակայն, Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր մասնակցությունը ֆուտբոլային այդ կարեւոր իրադարձությանը: