«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացի Տիգրան Ասատրյանը նրան հարցրել է. «Եկեղեցու անհաջողության դեպքում կլինի՞ այլ հնարավորություն այլևս»: Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Թույլ տվեք մի քիչ չհամաձայնել հարցի ձևակերպման հետ և հստակ շեշտել, որ ծավալվող պայքարը եկեղեցունը չէ, այլ ժողովրդինը: Եվ եկեղեցին ճիշտ իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության: