Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անահիտ Մանասյանն է՛ն աստիճան հեռու է իր պաշտոնի հիմքում դրված արժեքաբանական, իմացաբանական ու գոյաբանական սիներգետիկ միտումների սուբյեկտիվ արտահայտիչը լինելու գործառույթային հարացույցից (սա հատուկ իր համար հասկանալի ձևով եմ գրել), այլ կերպ ասած՝ այդ անձն է՛ն աստիճան հեռու է ՄԻՊ-ի բարձր գաղափարից, որ իր անգործությունը քննադատող քաղաքացիներին … սպառնում է քրեական հետապնդմամբ։