Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան

article-image

«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը Հայաստանին շատ հետաքրիր գնահատական է տվել 3.07»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ։ Հայտնելով, որ ըստ «Freedom House»-ի գնահատման գործակցի 3 գնահատականը դիկտատուրա է և ընդամենը 0.7 միավորով է Հայաստանը բարձր այդ շեմից՝ Խաչատրյանը նկատեց, որ 3 ցուցանիշի շեմը Հայաստանը հատել է, քանի որ 4.25 միավոր ստացել է հանրապետության քաղաքացիական հասարակությունը։ «Եթե 4.25-ը մի քիչ նվազեցնեք, ապա կտեսնեք, որ Հայաստանը, որը ոգևորությամբ իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումնային դիկտատուրա է»,- հայտարարեց Խարատրյանը։ Նշելով, որ միջազգային իրավապաշտպան կառույցը հատկապես նշել է ազատ խոսքի իրավունքը՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Դուք քրեականանցրեցիք այսպես կոչված «ծանր հայհոյանքը», հետո հետ բերցիք, հիմա դարձյալ քրեականացնում եք՝ տարբեր այլ անուններով։ Նարեկ Սամսոնյանի և Վաղգեն Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, այն խորքի մեջ հայհոյանքի քրեականացում է։ Որպեսզի մյուսներին դաս լինի Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել բռնի ուժ կիրառելով, ինչպես նաև՝ մեր այլ հայրենակիցները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն