ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1990-ական թվականներին, Տավուշի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում մեծ թվով հայորդիներ նահատակվեցին, խաղաղ բնակիչներ առևանգվեցին և սպանվեցին: Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթացող մարտական գործողություններին սկզբում կամավորական ջոկատների, իսկ հետո` կանոնավոր բանակի կազմում, մեծ թվով մարդիկ մասնակցեցին: