Պատգամավորներն այցելել են տավուշեցի 3 քաղբանտարկյալներին և Արմեն Աշոտյանին․ Գեղամ Մանուկյան

article-image

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր առավոտյան Արծվիկ Մինասյանի հետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել ենք վերջին օրերին Երկրապահի Տավուշի մասնաճյուղի ղեկավարի կողմից հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի մեր հայրենակիցներին՝ Քաջիկ Անանյանին, Վահագն Մախսուդյանին, Արմեն Ալավերդյանին և Հարություն Ղուկասյանին: Բառերով չեմ կարող նկարագրել այն մտահոգությունն ու ցավը, թե անօրինական ձերբակալված և անազատության մեջ պահվող երիտասարդ մեր հայրենակիցներն ինչպես էին խոսում մեր հայրենիքի և հայրենիքի առջև ծառացած վտանգների մասին: Բոլորի հետ զրույցի թեման Տավուշն էր, այս օրերին տեղի ունեցող ժողովրդական բողոքը, պոռթկումը: Միայն թե ափսոսում էին, որ իրենք հիմա անազատության մեջ են, և ոչ թե իրենց հայրենակիցների և Բագրատ սրբազանի կողքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն