Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված 2 խոշոր կազմակերպությունների՝ Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են հայտնվել դատական համակարգի հանդեպ ճնշումները, դատական համակարգի կողմնակալությունը եւ ոչ անկախ գործունեությունը։ ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում արձանագրվում է, որ դատական համակարգը, մի շարք թերությունների շտկվելուց հետո, գուցե կարողանա եվրոպական ստանդարտներին համահունչ լինել։ Զեկույցում մասնավորապես ասվում է. «Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չէր դիտվում որպես անկախ ու անկողմնակալ՝ պատմականորեն դրսեւորվող կոռուպցիայի եւ քաղաքական ներգործության, բարեփոխումներին դիմադրելու եւ աղմկահարույց դեպքերի պատճառով։ Եղել են չհաստատված հաղորդումներ կառավարության եւ նախկին ռեժիմի տարրերի կողմից` դատավորների վրա ներազդելու փորձերի վերաբերյալ։ Մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը եւ կառավարության ճնշումների մասին պնդումները մասնագետներին հետ են պահել դատավորի թեկնածու առաջադրվելուց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն