«Հրապարակ» թերթեը գրել է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ Երեկ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։