Վայրկյաններ չանցած՝ ՊՆ-ն հաղորդեց, որ միջոցներ է ձեռնարկում՝ այդ անձանց ինքնությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ, նախապես զգուշացնելով․ «ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»: Իսկ հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերեւույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արգիշտի Քյարամյանի ղեկավարած հիմնարկը նաեւ երկու զինծառայողի զղջում էր տեսագրել եւ տարածել: