Իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանագծման և սահմանազատման կեղծ գործընթացի, միակողմանի զիջումների դեմ Տավուշի մարզում քաղաքացիների կողմից օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան լուսաբանող լրագրող, NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի և նրա հետ իր մասնագիտական աշխատանքը կատարող օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են կիրառել։ Մասնավորապես, Կիրանցից Իջևան ուղևորվելիս, դիմակավորված ուժայինները կանգնեցրել են նրանց տեղափոխող ավտոմեքենան և լրագրողների անձը ստուգելու անվան տակ, բառի բուն իմաստով՝ ասֆալտին են պառկեցրել օպերատոր Ջ․ Խաչատրյանին՝ արհամարհելով Ա․ Գևորգյանի բազմաթիվ զգուշացումները՝ իրենց՝ մամուլի ներկայացուցիչ լինելու մասին։