«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, վերջերս էլ այս ամենին ավելացել են նաեւ սահմանազատման անվան տակ տեղի ունեցող ապօրինի գործընթացները: