«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են միայն ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները, վաղուց նորություն չէ: Փաշինյանի ոստիկանության վայրագ, հակամարդկային, զուտ իշխանավարող մեկ անձի կույր գործիք լինելու «համբավն» արդեն աշխարհով մեկ է թնդում, այն աստիճան, որ նույնիսկ Փաշինյանին իշխանության բերելու գլխավոր շահառու աշխարհաքաղաքական կենտրոններն են ստիպված արձանագրել ու բարձրաձայնել դրանց մասին: