Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, թե այդ ինչպես էր եղել, որ Աննա Հակոբյանի անվտանգության ապահովմամբ զբաղվող պրոֆեսիոնալները նման իրավիճակ էին թույլ տվել: Անվտանգության ծառայությունը չէր կարող չիմանալ, թե տվյալ պահին ովքեր, ինչ մարդիկ են Անմար կրակի մոտ, չէր կարող չիմանալ, որ պահպանվող անձի այցելելու կետում կա մարդկային կուտակում, ինչը անվտանգության ցանկացած ծառայության համար խնդիր է, եթե նույնիսկ ոչ մեկը ոչ մի բան չասեր, չվանկարկեր: Բայց դա թողնենք մի կողմ, մեզ միամտի տեղ դնելով ու համարելով, թե՝ «դե, այդպես էր ստացվել»: Նմանապես մի կողմ ենք թողնում այն, որ Աննա Հակոբյանը չի կարող չիմանալ, թե իր ամուսնու գործունեության հետևանքով հասարակության մեջ ինչ կարգի չարություն ու ատելություն է կուտակված իրենց հանդեպ: Բայց դա էլ դրեցինք մի կողմ: Մի կողմ ենք դնում և այն, որ քաղաքական, հրապարակային գործունեությամբ զբաղվող ցանկացած ոք պետք է գիտակցի՝ ինքը հանրային դեմք է, ըստ այդմ՝ առաջին հերթին հենց ինքը պետք է մտահոգվի իր անձի հետ կապված արձագանքների ու իր՝ անչափահաս երեխային այդ ամենից հնարավորինս հեռու պահելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն