Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են անխնա օգտվել ժողովրդի տված քվեի բարիքներից։ Հովիկ Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, եթե 2022 թվականին աշխատում էր ամուսնու հետ նույն հարկի տակ` ԱԺ-ում, ապա հաջորդ տարի՝ 2023-ին, նա գրանցված էր արդեն նաեւ Էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, որը գտնվում է Էրեբունի համայնքում։ Մնում է ճշտել, թե պատգամավորի կինը այս երկու հիմնարկներից ո՞րն է առավել նախընտրում. նրան մենք հաճախ տեսնում ենք Ազգային ժողովում, եւ պարզ է, որ չի հաճախում աշխատանքի մյուս գործատուի մոտ. հասկանալի է՝ չի կարող միաժամանակ գտնվել ե՛ւ ԱԺ-ում ե՛ւ Էրեբունում գտնվող ՊՈԱԿ-ում, ավելին՝ նա օրենքով չի կարող աշխատել 2 տարբեր պետական հիմնարկներում, եթե, իհարկե, չի դասավանդում դրանցից մեկում, որը տվյալ դեպքում բացառվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն