Ռեժիմը բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին անհնազանդության ակցիաներ են ոչ միայն Տավուշում, այլև հանրապետության այլ բնակավայրերում: Փակվում են միջպետական ճանապարհներ, իրականացվում են այլ միջոցառումներ: Ինչպես երևում է, սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, որը նորից ժողովրդի դեմ է հանել ողջ իրավապահ համակարգը և ոչ միայն: Բացի ճանապարհ փակողների նկատմամբ «կմճտող» ոստիկանների կողմից իրականացվող բիրտ գործողություններից, կիրառվում են հնարավոր բոլոր «գործիքները»: Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ՝ խոչընդոտելով նրանց մուտքը մայրաքաղաք: Երկրորդ՝ մեր տեղեկություններով, հանձնարարական է տրված հնարավորինս շատ քրեական վարույթներ նախաձեռնել՝ մյուսների «աչքը վախեցնելու» համար: Այդ թվում՝ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կատարված միջադեպի մասնակիցների նկատմամբ ուզում են «իրավական» գործընթաց իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն