Այսօր Պարոնյան-Լեո խաչմերուկում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի։ «Այսօրվա մեր պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝ սովորոկան կյանքով է ապրում, թե՝ ոչ, քաղաքականությամբ է զբաղվում,թե՝ ոչ, հետապնդումների ենթարկվում է, թե՝ ոչ»,- մոմավառության ընթացքում այս մասին ասաց վերլուծաբան Լիլիթ Թումանյանը։