Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան

article-image

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ ՀԱՅԵՐ. «ԿՈՎԻ» ԵՒ «ԱՆՄՈՌՈՒԿԻ» ԱՐԱՆՔՈՒՄ (ԽՈՀԵՐ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՇՈՒՐՋ) Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի... Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։ Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար հայի աչերի տեր տասնյակ հազարավոր հայերիս։ Աչքերիս ներսային անկյուններում դավադրաբար լցվող կաթիլները կարծես հավելյալ ոսպնյակներ լինեին՝ իրադարձությունը առավել մանրակրկիտ ընկալելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն