«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, դատապարտել է դատական համակարգում ճնշումները եւ թափանցիկության պակասը։ 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախարարության կողմից գործերը կարգապահական վարույթ են ընդունվել ԲԴԽ ներկայացնելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում: Նմանատիպ թափանցիկության պակաս եւ հասարակական վերահսկողություն չկար դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի որոշումների նկատմամբ: Իրավապաշտպանները զեկուցել են, որ արդարադատության նախարարության եւ ՍԴ-ի միջեւ համագործակցությունը՝ կարգապահական վարույթների վերաբերյալ, ավելի է խաթարում դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից: