Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում: Բայց շատերը կշարունակեն առանց մտածելու կրկնել նիկոլաթուրքական քարոզչությունը, թե «44 օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև խրամատ չկար և 80-ականների զենք էր»։ «Սահմանապահներ են կանգնելու» քարոզչական թեզի վերաբերյալ․ ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են։