Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա անպատժելիության և անհատույց մնալու փաստը շարունակում է իր բացասական անդրադարձն ունենալ համայն մարդկության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից, Արցախի էթնիկ զտումը, բռնազավթումը, ինչպես նաև ազգային, պետական և անհատական ունեցվածքի թալանն ու պատմամշակութային դարավոր արժեքների կործանումը։ Զանգվածային լրատվամիջոցների և հաղորդակցության միջոցների ներկա ժամանակաշրջանում, դժբախտաբար, շարունակում ենք ականատես դառնալ այդպիսի ցեղասպանական ոճիրների։ Արցախում տեղի ունեցածից շուրջ մեկ տարի անց՝ այսօր, ականտեղն ենք մեկ այլ անիրավության, մեկ այլ տառապանքի ու ողբերգության։