ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել: Ըստ նրա` սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով իշխանությունը ցույց է տվել իր անկեղծությունը, որովհետև հետևյալն է արել՝ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա: