Այսօր` ապրիլի 22-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիա է ընթացել «Լռության մեկ ամիս» խորագրով: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանն ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են միայն մի բանի համար, որ սուր քննադատության են ենթարկել Նիկոլ Փաշինյանին Տավուշի մարզում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության և դավաճանական գործունեությունը շարունակելու համար։ Ապրիլի 22-ին լրանում է նրանց անազատության մեջ գտնվելու մեկ ամիսը։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իրագործում է իր դավաճանական ծրագրի հերթական արարը Տավուշի մարզում։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի զգուշացումները իրականություն են դառնում։