Դիմում եմ բոլոր գործարարներին, ներկա ու նախկին բոլոր զինվորականներին, բոլոր ոստիկաններին ու իրավապահ համակարգի աշխատողներին, մշակութային գործիչներին, դիրքորոշում հայտնեք` կա´մ ֆիզիկապես, կա´մ խոսքով: Աղետի պատասխանատու չլինեք: Ժողովրդին միայնակ եք թողել, դա սրբագրելու ժամանակն է։ Այս մասին Տավուշում ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը։