(VIDEO) Մենք ակնկալում ենք ԵՄ գործուն միջամտությունը․ ՀՀ իշխանությունները միայն իրենց են լսում․ Բաբայան

article-image

Այսօր անհրաժեշտություն կա Եվրամիությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ակնկալելով իրենց գործուն միջամտությունը, որովհետև ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները լսում են միայն եվրոպակա կառույցերին։ Այս մասին այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ «Լռության մեկ ամիս» խորագրով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նշեց, որ իրենք ուզում են հիշեցնել ԵՄ-ին հենց ԵՄ կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ կապված քաղաքական հալածանքների, հետապնդումների հետ, իսկ այսօր լուռ են Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։ Ա. Բաբայանը հույս հայտնեց, որ ԵՄ աչալուրջ կլինի իրենց համոզմունքներին, սկզբունքներին. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես վերջին շրջանում Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, ինչը տեղավորվում է եվրոպական բազմաթիվ կառույցների բազմաթիվ բանաձևերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն