ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին: Սերինե Մայիլյանը հարցրել է․ «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը հեռացավ Արցախից։ Սա ի՞նչ է նշանակում»։ Արմեն Աշոտյանը պատասխանել է․» Ռուս խաղաղապահների հեռացումը Արցախից ևս մեկ մեխ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դագաղի մեջ։ Ոմանք գուցե հրճվանքով կասեն, թե տեսեք՝ Ռուսաստանը սկսում է դուրս գալ Հարավային Կովկասից, սակայն դա դատարկ պնդում է։ Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է: