Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ

article-image

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ․ «Խոր ցավով տեղեկացա ռուսաստանցի դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ միջնորդական առաքելության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Վլադիմիր Կազիմիրովի մահվան մասին: Վլադիմիր Կազիմիրովը բարձր որակավորում ունեցող այն դիվանագետներից էր, ով իր մասնագիտական հարուստ փորձը և հմտությունները լավագույնս ծառայեցնում էր հանուն արդարության և մարդկային բարձր արժեքների: Հայաստանում շատերն են հիշում և գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առնացքային մասնակից, անվանի դիվանագետի անձնական ջանքերը հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման գործում՝ Արցախյան առաջին պատերազմի խաղաղ կարգավորման բանակցությունների ժամանակահատվածում. 1994-ի մայիսի 9-ին նրա ակտիվ ջանքերով Լեռնային Ղարաբաղում կնքվեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն