Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս դավաճանական վիճակում ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել։ Ուստի կներեք, որ խոսելու եմ մեկ այլ հարցի մասին՝ հաշվի առնելով Սամվելի գործի շուրջ օրեր առաջ արձանագրված լայն հանրային համախմբումը։ Եվ այսպես՝ վերջին նորությունները. 1) Երեկ 7 մլն չափով գրավը վճարեցինք՝ 5 ժամ տևած դրամահավաքի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ ստացվել է 225 փոխանցում, որոնցից շուրջ 115-ը՝ մինչև 10 հզր դրամի չափով, իսկ շուրջ 100-ը՝ 10 հզր դրամ և ավելի։ Հաշվետվությունը կներկայացվի լրացուցիչ։