ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման գործընթացի մեջ, ապա ոչ թե պետք է հայտարարվեր, թե աշխատանքը Տավուշից են սկսում, այլ կներկայացվեր պրոցեսի հիմնական սկզբունքներն ու ճանապարհային քարտեզը: Այս գործընթացի հետ կապված հանրային սուր արձագանքը որքան էլ սպասելի է, բայց այս անգամ ևս մեր ունեցած բարդ խնդիրների մասին է արձանագրում` մի կողմից ամեն մի նոր ճգնաժամի պատրաստ չլինելու, մյուս կողմից` դրանց չափազանց ուշ արձագանքելու տեսանկյունից: