Մանրամասներ՝ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ»

article-image

«Հրապարակը» գրում է. «Բրյուսելյան հանդիպումից ավելի քան երկու շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը նախօրեին միայն որոշել է թիմի հետ կիսվել իր տպավորություններով, գնահատականներ տալ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը եւ արդյունքներին։ Հիշեցնենք․ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանը հանդիպեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որի արդյունքում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն 300 մլն եվրոյից մի քիչ ավելի աջակցություն խոստացան Հայաստանին՝ առաջիկա 4 տարվա համար, գրանտային ծրագրերի իրականացման տեսքով։ Մինչ հանդիպումը, սակայն, ՔՊ-ում շաբաթներ շարունակ քննարկում էին Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության հայտ ներկայացնելու հարցը եւ մեծ ակնկալիքներ ունեին, որ բրյուսելյան հանդիպումը վճռորոշ կդառնա իրենց համար, եթե տրվեն հստակ երաշխիքներ, որ Արեւմուտքը կդիվերսիֆիկացնի Հայաստանի տնտեսությունը, 1-2 միլիարդ փող կտա՝ այդով երաշխավորելով նաեւ մեր անվտանգությունը: Եվ իշխանությունն առանց վարանելու հայտ կներկայացնի, իսկ եթե ոչ, ապա պետք չէ շտապել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն