«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա էր բերում, թե՝ «...արմատախի՜լ ենք արել, միանշանակ ու աներկբա»: Այս վերջերս արդեն ավելի մեղմ է արձագանքում: Օրինակ՝ ասում է, թե՝ «...հա, դե կա, բայց համակարգային չի»: Դե, նույնիսկ բնական է. բա հո չէին ասելու՝ մենք վերից վար կոռումպացված ենք: Բայց թողնենք իշխանություններին իրենց ինքնագովության և ինքնագոհության հետ ու արձանագրենք, որ նույնիսկ արևմտյան Freedom House-ն է նկատում, թե ինչքան վատ է վիճակը նաև այս առումով: Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտված հետևյալ իրողությունների վրա. պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույքի ձեռքբերում, պետական հողերի ձեռքբերում, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայություն, պետ ա կան գնում ն ե րի պրակ տ ի կ ա ՝ առանց հանրային մրցույթների անցկացման կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, նաև անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից...