Ինչպես պարզ դարձավ մաս 1-ից, «հետհեղափոխական» Հայաստանի իշխանություններին բնորոշ է անսկզբունքայնությունը, որի արդյունքում իշխանութունների կողմից տրված խոստումներն ու երաշխիքները, ուղղված Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում բարեկարգմանը, չեն համապատասխանում գործնականում իշխանությունների կողմից արվող քայլերին։ Ավելին, նման անսկզբունքայնությունը էլ ավելի է նպաստում այդ ոլորտների խոցելիության բարձրացմանը։