Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի եւս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր վարչապետ դառնալը հավերժացնող Քաղաքացու օրը։ Հիշեցնենք, որ այդ հորինված տոնը, եկեղեցական տոների նմանությամբ, շարժական է` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի նշվելու է ապրիլի 27-ին։ Միջոցառման կազմակերպման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է 19 մլն 500 հազար դրամ։ Այս գումարի շրջանակներում միջոցառման կազմակերպիչն է «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ն, որը Երեւանի վարչական շրջաններում եւ ՀՀ համայնքներում պետք է քննարկումներ կազմակերպի։ Քննարկումները վարելու են հատուկ բանախոսները, որոնք, ինչպես անցած տարի, ՔՊ-ական պաշտոնյաներն ու կուսակցական գործիչներն են, իշխանամետ արվեստագետներն ու նիկոլական մտավորականները, որոնց ցանկը կազմելու է կառավարությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն