Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի նախարարության «արահետով», չի դադարում ուշադրության կենտրոնում մնալուց։ Լուրերը, թե առողջապահության նախարարությունում քննչական գործողությունները իրականացվել են կեղծ դեղերի եւ պետպատվերների տրամադրման պատճառով, ավելի խոր արմատներ են գցում։ «Ժողովուրդ» օրաթերթը օրվա ընթացքում 4-5 զանգեր է ստացել, եւ ահազանգերի պատճառը մեկն էր՝ պետպատվերների չեղարկումը: Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները եւ հորդորում սպասել։ Հարցն այն է, որ կա հրատապության եւ առաջնահերթության խնդիր. հիվանդները սպասել չեն կարող, այդ գումարից է կախված սեփական կյանքն ու առողջությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն