Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Իրական Հայաստանի» մասին Նիկոլի վերջին թեզերի գեներացիայից հետո, բավական հաճախ եմ մտածում, թե իրականում ի՞նչ է «իրական Հայաստանը», զուտ տերմին, որը հերթական անգամ մոգոնվել է Նիկոլի կողմից, թե հայությանը զուգահեռ գոյություն ունեցող մի մատերիա։ Լսել էի՝ «Մեծ Հայք», «Արևմտյան Հայաստան», «Լեռնահայաստան», ու որոշակի պատկերացումներ (մեղմ ասած) ունեի, թե նրանց սահմանների, թե աշխարհագրական դիրքի մասին․ բայց «իրական Հայաստանը» դա մտացածին միֆ է, որը Նիկոլն անհոգնել փորձում է փաթաթել մեր վզին։