Քննչական կոմիտե ներկայացրեցինք Սամվելի խոշտանգման հետ կապված հանցագործության մասին հաղորդում: Այս մասին ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով, իրավապահ մարմիններն արդեն չեն կարող աչքերն ու ականջները փակել։ «Երեկ 13։10-ից ես ու գործընկերս հրապարակավ մեզ ճղում էինք, որ ահասարսուռ նման դեպք է տեղի ունեցել։ Սա սովորական խոշտանգման շարքից չէ, սա քաղաքական պատվերով կատարված այլանդակություն է բանդայի կողմից, չգիտեմ ովքեր են բանդայի մեջ եղել, իրավապահ մարմինների ներկայացուցիչնե՞ր, օլիգարխների թիկնապահներ՞ր, չգիտենք, կպարզվի»,-ասաց Մելիքյանը։