Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը. ՀՀԿ ԳՄ

article-image

Իշխանական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը. «ժողովրդավարական» Հայաստանում ոստիկանական մեքենայում ձեռնաշղթաներով ձերբակալվածների պահման վայր տարվող քաղաքացուն ուղեկցող ոստիկանները որոշ ժամանակ միայնակ են թողել՝ ճանապարհին կանգնեցրել են մեքենան և դուրս եկել: Այնուհետև մի խումբ դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին քարշ տալով իջեցրել են մեքենայից, տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը և նետել ավտոմեքենայի մեջ: Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, նստել ավտոմեքենան և հանգիստ շարունակել ճանապարհը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն