«Freedom House»-ն իր զեկույցում փորձել է արտացոլել Հայաստանի իրական պատկերը, ինչ-որ տեղ նույնիսկ իշխանություններին որոշակի բոնուսներ տալով. Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։ Զաքարյանի պնդմամբ՝ այս թվերը միայն նրա մասին չեն, որ ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումները ձախողվել են։ «Ընդհանուր առմամբ, այս կառավարության գործունեությունն է ոտքից գլուխ ձախողված, ամենակարևոր հարցերից մինչև երկրորդական, երրորդական հարցեր՝ նկատի ունեմ անվտանգությունից սկսած՝ մինչև ՏԻՄ-երի զարգացմանը միտված խնդիրները։ Բացառություն չեն նաև դատական համակարգի բարեփոխումները»,-ասել է նա։