(VIDEO) Սամվել Վարդանյանը պատմում է իր և ՔՊ-ականների միջև եղած միջադեպերի մասին

article-image

«Իմնեմնիմի» փոդքասթ #9-ի ընթացքում, Սամվել Վարդանյանը, որը երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կատարված միջադեպի մասնակից է եղել, այնուհետև դատարանից ՁՊՎ տեղափոխվելիս դաժան ծեծի ենթարկվել, պատմել էր իր և ՔՊ-ականների միջև նախկինում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Մասնավորապես նա պատմել էր․ «Երբ փողոցում տեսնում եմ ՔՊ-ականներին, միշտ արձագանքում եմ։ Մի անգամ փողոցում քայլելիս տեսա Հակոբ Ասլանյանին։ Խոսակցության ընթացքում նա նշեց, որ երեք պատերազմների է մասնակցել, բայց ինքն այն մարդն է, ով հենց առաջին օրը Հադրութում վիրավորված դուրս է եկել։ Ու հենց այդ ժամանակ մեզ են մոտենում պարեկներն, ու նա միանգամից սկսում է ինձ վիրավորել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն