Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը, վաղուց նորություն չէ: Ըստ էության, այն պայմաններում, երբ 2023 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ոստիկանությունը փաստացի զբաղված է մեկ անձի պաշտպանությամբ. Նիկոլ Փաշինյանի նույնիսկ ամենափոքր տեղաշարժի դեպքում նրան ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհին գրեթե յուրաքանչյուր 100 մետրը մեկ կանգնած են ոստիկանական մեքենաներ, ամենափոքր ակցիայի դեպքում ոստիկանների հսկայական քանակ է դուրս բերվում ծառայության, որոնք չեն վարանում բիրտ ուժ կիրառել, մյուս կողմից՝ իրավապահները զբաղված են միայն «մոնիթորինգով», թե ով Փաշինյանի «թանին թթու ասաց»: Ըստ այդմ, երևի թե պատահական չէր կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը՝ ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն