Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա». Աշոտյան

article-image

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զազրախոսում է կամ, ավելի դիպուկ՝ բրնձում է նույնիսկ իր համար ռեկորդային հաճախությամբ և դատարկամտությամբ: Այս վերբալ փորլուծության պատճառները տարբեր են. իրար վրա եկած հանրային առիթներ, ամեն գնով Հայաստանի հայաթափումն արագացնելու ցանկություն, շարունակվող անպատժելիություն, խորացող վախերից պաշտպանական ռեակցիաներ և այլն: Այո՛, Նիկոլն Արցախի ֆիզիկական հայաթափումից հետո անցել է «Операция ЬI и другие приключения Воваича» տրագեդիայի նոր արարին՝ հայաթափել Հայաստանը: Այս փուլում Հայաստանի հայաթափումը նա իրականացնում է բովանդակային առումով՝ հարձակվելով մեր հավատքի, պատմության, ինքնության, բարոյագիտության վրա: Գալով իշխանության՝ որպես դասական պոպուլիստ, կամ իր բառապաշարով ասած՝ տիպային կիստա, նա կանխատեսելի կերպով անցնում է պոպուլիզմից դեպի ավտորիտարիզմ ճանապարհը, որը նա գեղեցիկ փաթեթավորմամբ տրանսֆորմացիա է կոչում, իսկ իրականում դա նախ՝ իր անձի, հետո՝ իր շրջապատի, իսկ վերջնարդյունքում՝ ողջ հասարակության դեֆորմացիա է: Ինչպես ամեն մի պոպուլիստ, որ դիկտատոր դառնալու ճանապարհն է բռնել, Նիկոլը փորձում է մտնել նոր դերի, նոր ամպլուայի մեջ՝ ազգի ինտելեկտուալ առաջնորդի, «խորքային մտածողի», նոր գաղափարախոսի դիմակը հագնելով: Այդպիսին էին Հիտլերը և Ստալինը, Թուրքմենբաշին և Ալիևները, աֆրիկյան բռնապետները և Սադամն ու Քադաֆին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն