(VIDEO) Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը հարված է ազատ խոսքին. Դավիթ Ֆիդանյան

article-image

Իրավունքի TV-ի տաղավարում հյուրընկալվել է Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ վարչության անդամ` Antifake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը: Հաղորդման ընթացքում Դավիթ Ֆիդանյանը խոսել է քաղաքական բանտարկյալ` Antifake.am կայքի հիմնադիր, Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի և քաղաքական բանտարկյալ Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության և կալանավորման մասին: Ֆիդանյանի խոսքվ տեղի ունեցողը դասական քաղաքական հետապնդում է և իշխանությունները Իմնեմնիմիիի գործի շրջանակներում փորձ են անում վերակենդանացնել Ծանր վիրավորանքի հոդվածը: Ֆիդանյանը խոսելով գործիչների ձերբակալության կադրերի մասին` նշել է, որ Հայաստանի ոստիկանության և ադրբեջանական Յաշմայի միջև որևէ տարբերություն չի տեսնում: «Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության կադրերը տեսնելիս ինձ մոտ տպավորություն էր, որ ադրբեջանական Յաշման հասել է Երևան»-նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն