«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարկառուն քպականներից մեկը նախօրեին արտաբերել է այսպիսի մի... համարենք՝ միտք. «Պատերազմի ժամանակ մինչև հասանք Ստեփանակերտ, մեքենայից «խ» տառը մնաց»: «Ֆեյսբուքահայությունը» միանգամայն համերաշխ, անգամ՝ միահամուռ սկսեց ծաղրել, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ «ղժժալ» արտահայտության հեղինակի վրա: Արձագանքների մեջ ամենից անմեղ-մեջբերելի հարցն էր, թե՝ որտեղի՞ց է մեքենայի մեջ «խ» տառ գտել: Չէ, իհարկե ամեն ինչ սպասելի է փետրվարի մեջ 31, անգամ՝ 32 օր «գտնողներից», ի վերջո՝ «ավտոմեքենա» բառի մեջ մի «խ»-ն ի՞նչ է, որ չմոգոնեն: Այնուամենայնիվ, եթե սոսկ ծաղրի շրջանակներից դուրս գանք, իրականում այս «խ» տառի առեղծվածն ինքնին հետաքրքիր է և ուշադրության արժանի: