«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Freedom house-ը զեկույց է հրապարակել, որում կետ առ կետ նշված է, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ՏԻՄ, եւ համայանքային ՏԻՄ ընտրություններին ձեւացրել, թե պահպանում է թափանցիկությունը, մինչդեռ արձանագրել են վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումը նախընտրական քարոզարշավներում։ «Ընտրական առումով Հայաստանում 2023 թվականին ամենաուշագրավը Երեւանի ավագանու ընտրություններն էին: Երեւանը, քանի որ, Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդն է, քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքները ակնկալվում էին որպես կարեւոր միջանկյալ ցուցանիշ իշխող կուսակցության համար՝ 2026 թվականին կայանալիք հաջորդ համապետական օրենսդրական ընտրություններից առաջ: Ընտրությունների ընդհանուր կազմակերպումն իրականացվել է պրոֆեսիոնալ եւ կանոնավոր կերպով, ինչպես հաղորդում են միջազգային դիտորդները: Այն հիմնականում իրականացվել է ազատ եւ թափանցիկ եղանակով, մինչդեռ մրցույթի մասնակիցները լայնորեն ընդունել են արդյունքները: