Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի». «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դեռ որոշում չկա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու առումով: Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»: Մեր ունեցած տեղեկություններով, գլխավոր «հանգամանքն» Արևմուտքի ճնշումն է, որտեղից Փաշինյանին պարտադրում են ամեն գնով խզել կապերը Ռուսաստանի հետ: Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լրջագույն որոշում կայացնելու շեմին է. գնալ Պուտինի երդմնակալությանը կամ առանձին մասնակցել միայն ԵԱՏՄ նիստին, նշանակում է՝ դեմ գնալ Արևմուտքին, իսկ ընդհանրապես Մոսկվա չգնալը բացարձակ թշնամական դեմարշ կարող է ընկալվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն