Այսօր Վերաքննիչ դատարանն արդարացրեց ինձ և իմ պայքարի ընկերներին: «10-ի գործ» հայտնի անունը ստացած դատավարության գործով Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի անտրամաբանական որոշումը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ մեր դեմ իրականացվում էր բացահայտ քաղաքական հետապնդում զուտ այն պատճառով, որ մենք ունենք պատիվ և գիտակցում ենք մեր Հայրենիքի արժեքը։ Առաջին հայացքից այս գործը պիտի շատ մեծ անհանգստություն չպատճառեր, ընդամենը ժամանակի վատնում և անիմաստ դատական քաշքշուկներ, բայց հենց այս գործը ծառայեցրին որպես հիմք ինձ ավելի քան 5 ամիս կալանքի տակ պահելու համար, որն էլ ԵՊՀ ռեկտորին հնարավորություն ընձեռեց ինձ համալսարանից հեռացնել: