ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտ, դու էիր ասում 2019 -ին Արցախի խորհրդարանականների հետ հանդիպմանը,որ Պուտինը քեզ ասել է. «Նույնիսկ Ալիեւն է հասկանում,որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի»։ Բա ո՞նց էր 1996-ից Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը։ Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւն է ասել՝ փակ դռների հետեւում կա մեծ ճնշում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ 2019-ի օգոստիսին դու էիր ասում՝ Արցախը Հայաստան է։