Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի իջեցումը, ՀԱՊԿ հետ գործնականում ակտիվության սառեցումը բավականին անորոշ և վտանգավոր իրադրություն են ստեղծել: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։