ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Առաջին հայացքից կարող էր թվալ, թե մարդամեկը երեկ խոսում էր Տավուշի գյուղերի հանձնման մասին եւ՝ միայն այդ մասին։ Իրականում՝ ոչ միայն այդ մասին։ Դրա խոսքի տողատակերը չափազանց մերկ են ու տեսանելի։ Իմ դիտարկմամբ, երեկ մարդամեկը ԱԺ ամբիոնից ժխտեց Հայոց Ցեղասպանությունը եւ Արեւմտյան Հայաստանի պատմությունը եւ թրքացումը։ Սա,ենթադրում եմ, եւս մեկ կարեւոր ժեստ, կուզեք՝ կզոցի էր՝ ուղղված Թուրքիային, կամ, գուցե եւ՝ հերթական հանձնարարականի կատարում։